Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն և ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը լարված հեռախոսազրույց են ունեցել Իրանին դիմակայելու ուղիների վերաբերյալ, ինչը հերքել է նախկինում տարածված այն պնդումները, թե նրանք միասնական դիրքորոշում ունեն Թեհրանին միջուկային զենքի ձեռքբերումն արգելելու հարցում։ Ըստ որոշ տեղեկությունների՝ Թրամփը Նեթանյահուին ասել է. «Ես ուզում եմ դիվանագիտական լուծում իրանցիների հետ: Ես հավատում եմ լավ գործարք կնքելու իմ կարողությանը»:               
 

Դժվար չէ մի քանի աղբյուրներ ուսումնասիրելն ու համեմատելը և միայն հետո կարծիք հայտնելը

Դժվար չէ մի քանի աղբյուրներ ուսումնասիրելն ու համեմատելը և միայն հետո կարծիք հայտնելը
07.01.2025 | 10:37

Իրանի ԱԳ խոսնակի հայտարարության հետ կապված հայկական սեգմենտի հայտնի ու անհայտ դեմքերի կողմից միանգամից խայծը կուլ տալն ու լալահառաչ տեքստերը խոսում են այն մասին, որ պրոֆեսիոնալիզմը այլևս էական չէ, որ սկզբնաղբյուրներ ուսումնասիրելու «ժամանակ ու հավես» չկա, կարևորը՝ առաջինը «գույժը» հասցնել հասցեատիրոջը։ Դե ոչինչ, որ այն ֆեյք է, աղավաղված է, ոչինչ, որ դու դառնում ես տեղեկատվական գրոհների շղթայի մաս, կարևորը «ավելի խելացի, ավելի տեղեկացված երևալն է»։

Եթե անգամ պարսկերեն չգիտենք, կան բազմաթիվ պաշտոնական ալիքներ, ընդ որում, ոչ միայն պարսկերեն, այլև ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն, արաբերեն... Իրանը լուրջ ուշադրություն է դարձնում տեղեկատվության տարածմանը բազմալեզու լսարանի համար, հետևաբար, դժվար չէ մի քանի աղբյուրներ ուսումնասիրելն ու համեմատելը և միայն հետո կարծիք հայտնելը։ Հավատացեք, առաջինը լինելը դեռ չի նշանակում, որ դուք ավելի լավն եք:

Արա Պողոսյան

Դիտվել է՝ 2056

Մեկնաբանություններ